1896 թ. ծնվել է հայ դերասան Արման Կոթիկյանը


27-09-1896   | Թուրքիա  |  Ծննդյան տարեդարձեր

1896 թ. սեպտեմբերի 27-ին ծնվել է հայ դերասան Արման Կոթիկյանը (1896 - 1968, հոկտեմբերի 3), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից:

 

Ծնվել է Տրապիզոնում: Նախնական կրթությունը ստացել է բեմում: Բեմ է բարձրացել 1918-ին: 1918-ին անցել է Սուխում և մտել Օվի Սևումյանի թատերախումբ: 1920-36-ին արել է Փարիզում և Բրյուսելում: 1925-ին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Փարիզում խաղացել է հայկական թատերախմբերում: 1936-ին ներգաղթել է Հայաստան և նույն թվականին աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:
 
Նրա լավագույն դերերից են. Լաերտ («Համլետ»), Յագո («Օթելլո»), Էլիզբարով («Պատվի համար»), Ֆրանգուլյան («Ավերակների վրա»), Մանուկ աղա («Մեծապատիվ մուրացկաններ»), Հայրապետ («Ժայռ»): Նկարահանվել է նաև մի շարք կինոֆիլմերում, ինչպես «Տժվժիկում»։
 
Մահացել է Երևանում:


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից