Նոր Ջուղայում ծնվել է հայագետ Մկրտիչ Էմինը


25-10-1815   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

Մկրտիչ Հովսեփի Էմին (իսկական ազգանունը` Կարապետյան1815—1890), հայ պատմաբան, հայագետ: Լազարյան ճեմարանի պրոֆեսոր և հայագիտության ամբիոնի վարիչ: Էմինի աշխատասիրությամբ են լույս տեսել Ղազար ՓարպեցուՀովհաննես ԴրասխանակերտցուՄովսես ԿաղանկատվացուՄխիթար ԱյրիվանեցուՎարդան Արևելցու և Ստեփանոս Օրբելյանի բնագրերը: Ռուսերեն և ֆրանսերեն է թարգմանել հայ միջնադարյան հեղինակների մի շարք աշխատություններ, այդ թվում Մովսես Խորենացու «Հայոց պատմության» ռուսերեն թարգմանությունը (լույս է տեսել 1858թ. փետրվարին, երկրորդ վերամշակված հրատարակությունը` 1893թ.): Հեղինակ է խորենացիագիտական ուսումնասիրությունների: 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից