1822թ. սեպտեմբերի 16 - Կ.Պոլսում ծնվել է գրող, հրապարակախոս Ծերենցը


16-09-1822   | Թուրքիա  |  Ծննդյան տարեդարձեր

1822թ. սեպտեմբերի 16 - Կ.Պոլսում ծնվել է գրող, հրապարակախոս Ծերենցը (Հովսեփ Շիշմանյան): Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյանների վանքում: Ավարտել է Իտալիայի Պիզայի համալսարանը (1852)։ 1840-ին վերադարձել է Կ. Պոլիս, մի քանի տարի ախատել, ապա 1843-ին եկել է Կովկաս, այցելել Հայաստան: 1846-ին ընդունվել է Սորբոնի համալսարանի բժշկակամ ֆակուլտետը, միաժամանակ դասավանդել Մուրատ– Ռափայելյան վարժարանում։ 1849-ին Նահապետ Ռոաինյանի և այլոց հետ հիմնել է ուսանողական «Արարատյան ընկերությունը»։ 1853-ին Կ. Պոլսում մասնակցել է Ազգային սահմանադրության մշակմանը։ 1860-ական թթ. ծավալել է քաղաքական գործունեություն, զբաղվել հայ ժողովրդի ազատագրական շարժման հարցերով։ Գրել է պատմավեպեր («Թորոս Լևոնի», 1877, Կ. Պոլիս, «Երկունք Թ դարու», 1879, «Թէոդորոս Ռշտունի», 1881), որոնցում պատկերել է հայրենիքի անկախության և ազատագրության համար մղվող պայքարը։ Ծերենցի քաղաքական երազանքը, հասարակական իդեալները խարսխվել են XVIII դ. եվրոպական լուսավորիչների գաղափարների վրա։

(Վախճ. 1888 թ.):



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից