Վախճանվել է Ֆրիտյոֆ Նանսենը


15-05-1930   | Նորվեգիա  |  Մահվան տարելիցներ

1930թ. մայիսի 15-ին վախճանվել է մեծ հայասեր Ֆրիտյոֆ Նանսենը:

Նորվեգացի գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը ծնվել է Օսլոյի մոտ գտնվող ՍտորՖռոնում, 1861 թվականին, ապահոված փաստաբանի ընտանիքում: Երիտասարդ տարիքում եղել է հիանալի չմշկող, լողորդ և դահուկորդ, նկարիչ: Արդեն 20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ ճանապարհորդության ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում:

 

Վերադարձից հետո նա տրվում է գիտական հետազոտություններին: 1883 թ Christiania համալսարանն, ավարտելուց հետո, Նանսենը նշանակվում է խնամակալ Բերգենի կենդանաբանության թանգարանում: 1885-1886 թվականներին աշխատել է Պարմայի համալսարանի պրոֆեսոր Գոլջիի մոտ և Եվրոպայի առաջին ծովային կենսաբանական կայանում։ 1886 թ արժանացել է մեծ ոսկե մեդալի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից իր` նյարդային հյուսվածքների կառուցվածքի հետազոտության համար։ Գիտությունների թեկնածուի կոչումը, ստացել է Գրենլանդիա մեկնելուց 4 օր առաջ։ Նա իր առաջ դրել էր չափազանց մեծ և բարդ խնդիր` անցնել Գրենլանդիայի ողջ սառցե բարձրավանդակով` արևելյան ափից մինչև արևմտյան ափ։ Արշավախումբը ճանապարհ է ընկնում 1888 թվականի մայիսի 5-ին։ Նանսենը իր 5 ընկերների հետ հասնում է Գրենլանդիայի արևելյան ափին և հուլիսի 17-ին վայրէջք են կատարում լողացող սառույցների վրա։ Խումբը նավակներով, հսկայական ջանքերի գնով, օգոստոսի 17-ին հասնում է ափին։ Հետագա առաջընթացը կատարվում է դահուկների միջոցով։ 1888 թվականիի հոկտեմբերի 3-ին արշավախումբը հասնում է արևմտյան ափին, կատարելով առաջին անցումը Գրենլանդիայի սառույցների վրայով, անցնելով 660 կմ։
 
Վերադարձից հետո մի քանի տարի Նանսենը զբաղված էր հետազոտության արդյունքների ամփոփմամբ, և այդ ընթացքում հասցրեց գրել մի քանի գիրք։ Չթողնելով իր հետազոտությունները, Նանսենը սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ:
 
1906-1908 թթ Նորվեգիայի դեսպան էր Մեծ Բրիտանիայում: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Նորվեգիայի ներկայացուցիչն էր ԱՄՆ-ում
1920-22 թթ եղել է Ռուսաստանից ռազմագերիների հայրենադարձման գործերով ազգերի լիգայի գերագույն հանձնակատար
 
1921 թ միջազգային կարմիր խաչի հանձնարարությամբ ստեղծում է «Նանսենյան օգնության» հանձնաժողովը
1922 թ ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար
1922 թ արժանանում է խաղաղության Նոբելյան մրցանակի` անօգնականներին օժանդակելու երկարաժամկետ ջանքերի համար։
1925 թ ազգերի լիգան Նանսենին հանձնարարում է ուսումնասիրել հայ փախստականներին տեղավորելու հարցը, որի համար կազմվում է հատուկ հանձնաժողով Նանսենի գլխավորությամբ
1925 թ նա առաջին անգամ գալիս է Հայաստան, տեղում ուսումնասիրելու արհեստական ոռոգման հնարավորությունները:
Վերադառնալով Եվրոպա, նա ազգերի լիգայում հայտարարում է «միակ տեղը, որտեղ կարելի է տեղավորել հայ փախստականներին, դա Սովետական Հայաստանն է: Մի քանի տասնյակ հազար հայերի հաջողվում է տեղավորել Սիրիայում: Իր այցելությունը Հայաստան նա նկարագրում է 1927-ին լույս տեսած իր գրքում: Հայ ժողովրդի խնամքը Նանսենը չի թողնում մինչև մահ։
1928 թ նա կատարում է Ամերիկյան տուր, որի ժամանակ դասախոսություններ էր կարդում, հայ ժողովրդի համար միջոցներ հավաքելու նպատակով: «Ֆրիտյոֆ Նանսենը մեր ժողովրդի ճակատագրում, իսկապես խաղացել է շատ վճռական դրական դեր:
1928 թ մասնակցում է դեպի արկտիկա Գերմանական արշավախմբի պատրաստմանը, բայց այն կայանում է իր մահից հետո:
Նանսենը մահանում է Լյուսակերում, 1930 թ-ի մայիսի 13-ին, թոռնուհու հետ պատշգամբում խաղալիս։ Նանսենը եղել է կենդանաբանության պրոֆեսոր և ավելի ուշ աշխատել է Ռոյալ Ֆրեդերիկի համալսարանոմ` Օսլոյում։ Առաջին Համշխարհային պատերազմից հետո, Նանսենը ընդգրկվեց Ազգերի Լիգայի մեջ, ինչպես Բարձրագույն Լիազոր: Այդ ընթացքում նա օգնել է Ռուսաստանին, և ստեղծել է Նանսենի էմիգրանտների անձնագիր: 1938 թվ ստեղծվել է Նանսենի ակադեմիան Լիլլեհամերում, Նորվեգիայում: Այն գործում է մինչ օրս:
 
Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Սովետական Հայաստանում։


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից