1991 թ. դեկտեմբերի 14-ին Թուրքիան ճանաչել է ՀՀ անկախությունը


14-12-1991   | Հայաստան  |  Իրադարձություններ

1991 թ. դեկտեմբերի 14-ին Թուրքիան ճանաչել է Հայաստանի Հանրապետության անկախությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել պաշտոնական Երեւանի հետ` առաջ քաշելով հարաբերությունների կարգավորման մի շարք նախապայմաններ. հրաժարվել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, Արցախը հայտարարել Ադրբեջանի մաս եւ այլն: Միաժամանակ պահանջել է, որ Հայաստանը զերծ մնա Թուրքիայի շահերին հակասող գործողություններից եւ ամեն կերպ չեզոքացնի սփյուռքահայության հակաթուրքական գործունեությունը: Հայաստանի ղեկավարությունը մերժել է այդ անհարիր նախապայմաններն ու պահանջները:
 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից