1865թ.- Թիֆլիսում ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը


28-04-1865   |   |  

1865թ.- Թիֆլիսում ծնվել է բանաստեղծ, թարգմանիչ Ալեքսանդր Ծատուրյանը: (Վախճ. 1917 թ.):
Սովորել է ծննդավայրի դպրոցում, աշակերտել Արշակ Ագապյանի մոտ, ավարտել (1881) քաղաքային երեքդասյան ուսումնարանը: Ուսումը շարունակելու համար 1881թ-ի աշնանը մեկնել է Թիֆլիս` Ներսիսյան դպրոց ընդունվելու երազանքով, որը չի իրականացել: Բանվորություն է արել խճուղու շինարարությունում, աշխատել որպես «դուքնի աշկերտ», գործակատար: 1883թ-ին ընդունվել է Թիֆլիսի արհեստագործական դպրոցը, հիվանդության պատճառով կիսատ թողել: Անհաջողությամբ է ավարտվել նաեւ 1885-ին Էջմիածնի Գեւորգյան ճեմարան ընդունվելու փորձը:
Մինչեւ 1902թ.-ը ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդդի եւ Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային եւ առեւտրական գրասենյակներում: Եղել է Մ. Բարխուդարյանի` 1888-ից Մոսկվայում հրատարակված «Հանդես գրական եւ պատմական»-ի հիմնական աշխատակիցը, իսկ Մ.Բարխուդարյանի բացակայությամբ` նաեւ հրատարակիչը:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից