Ապրիլյան մեծ եղեռնը


24-04-0000   |   |  

1915 թ.-ի ապրի 24-ին Կ.Պոլսում եւ կայսրության հայաբնակ քաղաքներում ձերբակալվել են 235 (թուրքական պաշտոնական աղբյուրների համաձայն` 2345) անվանի հայ մտավորականներ: Մինչեւ ապրիլի 29-ը ձերբակալված մտավորականների թիվը հասել է 800-ի, որոնք անլուր տանջանքներից հետո, բարբարոսաբար ոչնչացվել են: Նրանց թվում էին օսմանյան պառլամենտի անդամներ, գրողներ Գրիգոր Զոհրապը, Վարդգեսը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սեւակը, Սիամանթոն, Թլկատինցին (Հարությունյան Հովհաննես, 1860-1915), Երուխանը եւ ուրիշներ: Օսմանյան կառավարության նպատակն էր անմիջապես գլխատել արեւմտահայությանը, թողնել նրան առանց զինական ուժի եւ քաղաքական ու մտավորական ղեկավարության, կազմալուծել եւ բարոյալքել հայությանը եւ դրանով իսկ կանխել հայության կողմից դիմադրւթյուն կազմակերպելու որեւէ հնարավորություն: Հայ զինվորների ոչնչացումը եւ հայ մտավորականության գլխատումը ճակատագրական եղան արեւմտահայության համար, որը կորցրեց իր կազմակերպչական եւ դիմադրողական ուժը: Դրանից հետո ջարդարարներն անցել են հայության հիմնական մասի բռնի տեղահանմանը եւ ոչնչացմանն իր իսկ բնօրրանում` բուն Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ինչպես նաեւ Արեւմտյան Անատոլիայի տարբեր շրջաններում ու քաղաքներում: Հայկական կոտորածները եւ տեղահանումը համակել են ողջ Օսմանյան կայսրությունը:
Մեկ տարվա ընթացքում բռնի մահմեդականացվել է 200 000 հայ, գաղթական է դարձել եւ աշխարհով մեկ սփռվել ավելի քան 1.000 000 հայ: Ահռելի էին նաեւ նյութական կորուստները. Վիճակագրական տվյալների համաձայն, կոտորվել է 66 քաղաքների եւ մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը, թալանվել ու քանդվել է 2350 եկեղեցի եւ վանք, ոչնչացվել է 1500 դպրոց ու վարժարան: Հայությանը հասցվել է 14,5 միլիարդ ֆրանկի վնաս: Եղեռնի զոհ է դարձել մոտ 1 500 000 հայ:


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից