1741 թ. դեկտեմբերի 12-ին ծնվել է հասարակական գործիչ Խաչատուր Լազարյանը


12-12-1741   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1741 թվականի դեկտեմբերի 12-ին Նոր Ջուղայում ծնվել է հայ հասարակական գործիչ, բարեգործ Խաչատուր Աղազարի Լազարյանը: Նա Լազարյանների ազնվական տոհմից է: Հովակիմ, Հովհաննես եւ Մինաս Լազարյանների եղբայրը: Նրա կտակած միջոցներով կառուցվել է Մոսկվայի Ս. Խաչ եկեղեցին: Լազարյանը վախճանվել է 1774 թվականին:



 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից