2004 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է Խորեն Աբրահամյանը


10-12-2004   | Հայաստան  |  Մահվան տարելիցներ

2004 թ. դեկտեմբերի 10-ին մահացել է հայ դերասան, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյան:
Նա ծնվել է 1930 թ. ապրիլի 1-ին Երեւանում, մասնագիտական կրթությունն ստացել է Երեւանի թատերական ինստիտուտում, որի դերասանական ֆակուլտետն ավարտել է 1951-ին եւ ընդունվել Գ. Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը, որտեղ կատարել է բազմաթիվ դերեր (Ռոմեոն, Պեպոն, Օթելլոն, Արա Գեղցիկը եւ այլն):
Բազմիցս նկարահանվել է «Մոսֆիլմի», «Հայֆիլմի» եւ Երեւանի հեռուստատեսությամբ թողարկված կինոնկարներում, ինչպես` «Առաջին էշելոնը» («Մոսֆիլմ»), «Մոր սիրտը», «Առաջին սիրո երգը», «Իմ ընկերոջ մասին», «Փառքի օղակները», «Մենք ենք, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» եւ այլն:



 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից