Ծնվել է հայտնի տրամաբան եւ փիլիսոփա Էդուարդ Հարությունյանը


21-07-1929   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1929 թ. հուլիսի 21-ին ծնվել է հայտնի տրամաբան եւ փիլիսոփա, Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ տրամաբանության ամբիոնի պրոֆեսոր  Էդուարդ Շամիրի Հարությունյանը:

Էդ. Շ. Հարությունյանը ծնվել է Հարթավայրային Արցախում (Գանձակ), 1953 -ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հոգեբանության, տրամաբանության եւ հայոց լեզվի բաժինը, իսկ 1954-ին Մոսկվայի համալսարանի հասարակագիտական առարկաների դասախոսների պատրաստման դասընթացները:

Զբաղվել է գիտական եւ մանկավարժական աշխատանքով: Երկար տարիներ զբաղեցրել է ԵՊՀ  նախապատրաստական ֆակուլտետի դեկանի պաշտոնը:

Նրա գրչին են պատկանում ավելի քան երեսուն գիտական աշխատություններ` մենագրություններ, գրքույկներ, ուսումնական ձեռնարկներ, հոդվածներ, այդ թվում  «Հայ փիլիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին» - 1965թ., «Դեդուկտիվ տրամաբանության տեսության հարցեր» - 1972թ.,  «Տրամաբանության փիլիսոփայություն (ուրվագծեր դասական շրջանի քննական վերլուծության)» - 1979թ., եւ այլն:

Վախճանվել է 1996 թ. հուլիսի 12-ին` Երեւանում:



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից