1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ անկախության հանրաքվեի մասնակիցների ավելի քան 99%-ը «ԱՅՈ» է ասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը


10-12-1991   | Հայաստան  |  Իրադարձություններ

1991 թվականի դեկտեմբերի 10-ին միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացված համաժողովրդական հանրաքվեն միահամուռ հաստատել է ԼՂՀ ազգաբնակչության կամքը` անկախության հռչակման վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում եւ Շահումյանի շրջանում անցկացվել է ԼՂՀ անկախության հանրաքվե: Մասնակիցների ավելի քան 99%-ը «ԱՅՈ» է ասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Այսպես հիմք է դրվել հայկական մի նոր պետության: Չհաշտվելով իրավական իրողության հետ՝ Ադրբեջանը, 1991-94 թթ. ապօրինի կերպով զավթելով հանրապետության տարածքում տեղակայված նախկին խորհրդային ռազմաօդային տեխնիկան, Լեռնային Ղարաբաղի անզեն բնակչության դեմ սանձազերծել է լայնամասշտաբ ռազմական գործողություններ` ավիացիայի, հրետանու եւ ծանր տեխնիկայի կիրառմամբ: Պարտադրված պատերազմի ծանր պայմաններում ձեւավորված Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը հաղթական մարտերի շնորհիվ ոչ միայն հետ են մղել ադրբեջանական կանոնավոր բանակի հարձակումը, պահպանելով ԼՂՀ հիմնական տարածքները, այլեւ նրա շուրջը ստեղծել են «անվտանգության գոտի»:
 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից