Ծնվել է աշխարհի չեմպիոն Շավարշ Վլադիմիրի Կարապետյանը


19-05-1953   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1953 թվականի մայիսի 19-ին, Կիրովականում ծնվել է 11-անգամ աշխարհի ռեկորդակիր, 17-անգամ աշխարհի չեմպիոն, 13-անգամ Եվրոպայի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ  Կարապետյանը:

Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով և Յունեսկոյի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով: Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն: 1976 թվականի սեպտեմբերի 16 -ին, փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին: Դեպքի պահին, նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և տեսնելով կատարվածը անմիջապես ջուրը նետվեց օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի: Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց: Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով: Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի: 1993 թվականից Շավարշ Կարապետյանը ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում:

Նրա անունով կոչվել աստերոիդ (3027 Շավարշ)։

Ռուսաստանի Ռիբինսկ քաղաքում Շավարշ Կարապետյանի անվան սուզալողի մրցումներ են անց կացվում:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից