Ծնվել է աշխարհահռչակ երգչուհի Շերը


20-05-1946   | ԱՄՆ  |  Ծննդյան տարեդարձեր

Շեր (անգլերեն՝ Cher, իսկական անունը Շերիլին Սարգիսեան ԼաՊիեր Բոնո Ալլմըն (Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman);

 

Ծնվել է 1946թ. մայիսի 20, Էլ-Սենթրո, Քալիֆորնիա), հայ-ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր:

Հաճախ կոչված՝ «Փոփի Աստուածուհի», ճանաչված է իր հմայիչ ձայնով և շահել է մեկ Օսկար, մեկ Գրամմի, մեկ Էմմի, երեք Ոսկե Գլոբուս և զանազան ուրիշ մրցանակների դափնեկիր է: Ամերիկեան հիթ շքերթի պատմության մէջ սահմանել է նոր չափանիշ` դառնալով առաջին երգչուհին, որոնց երգերը վեց տասնամյակ շարունակ գլխավորել են ամերիկյան հիթ շքերթը: Առաջին հաջողությունը եկավ 1965 թվականին, երբ նա Սոննի և Շեր դուետի կազմում գրեց "I Got You Babe" երգը: Հետագայում Շերը ճանաչում գտավ ավելի շատ որպես անհատ կատարող, և դարձավ ամերիկյան հեռուստատեսությունում պոպուլյար "The Sonny and Cher Comedy Hour" շոու վարյետեի վարող, որի համար էլ արժանացել է "Ոսկե գլոբուս" մրցանակի: Քննադատների կողմից լավ ընդունված դերը 1984 թվականին "Silkwood" ֆիլմում, նրան բերեց "Օսկար", "Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր" կատեգորիայում: Հետագա տարիներին Շերը նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում՝ "Mask"-ը 1985 թվականին Կաննի կինոփառատոնում նրան բերեց "Ոսկե արմավենու ճյուղ" մրցանակը, իսկ "Moonstruck"-ում ունեցած իր դերի համար, նա պարգևատրվեց "Օսկարով", "Լավագույն կանացի դեր" նամինացիայում: Նույն ժամանակահատվածում, նրա մասնակցությամբ նկարահանվել են "The Witches of Eastwick" և "Mermaids" ֆիլմերը: Շերիլին Սարգսյան Լապյեր Բոնո Օլլմեն (անգլերեն՝ Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman; 20 մայիսի 1946թ, Էլ-Սենտրո, Կալիֆորնիա), հայտնի է Շեր կեղծանունով (անգլերեն՝ Cher) - ամերիկյան փոփ կատարող, երգերի հեղինակ, դերասան, ռեժիսյոր և երաժշտական պրոդյուսսեր: Մեկն է այն քչաքանակ աստղերից, որի պարգևատրությունների հավաքածույում միաժամանակ ներկա են "Օսկար", "Գրեմմի", "Էմմի" և երեք "Ոսկե գլոբուս", որը նա ստացել է կինո, երաժշտական և հեռուստատեսային իդուստրիաներում ունեցած մեծ ներդրումների համար: 

 


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից