Ասուլիս՝ «ԱմԷն» նախագծի ստեղծագործական թիմի և նախագծի գործընկեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ

19-04-2016 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
ԱՊՐԻԼԻ 19-ին` ժամը 14:00-ին, «Թուֆենկյան Պատմական Երեւան» հյուրանոցում (Հանրապետության 48) տեղի կունենա «ԱմԷն» միջազգային լայնածավալ երաժշտական և դրամատիկական նախագծի ստեղծագործական թիմի, ինչպես նաև նախագծի գործընկեր կառույցների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը: 
 
Բանախոսներն են`
գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյան (Ռուսաստան),
կոմպոզիտոր եւ երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյան (Հայաստան),
պրոդյուսեր  Դավիթ Զարդ (Իտալիա),
բեմադրող ռեժիսոր եւ բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյան (Հայաստան),
սցենարի հեղինակ Էդուարդ
Այանյան (Հայաստան),
ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյան,
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյան:
 
 
ԹԵՄԱ.  «Ամէն» ծրագրի ստեղծագործական թիմը ներկայացնելու է հանրությանը «Ամէն» միջազգային երաժշտական և դրամատիկական
շոուի հայեցակարգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության եւ բոլոր ժամանակների ցեղասպանությունների զոհերի հիշատակին: Ծրագրի մեկնարկը տրվելու է Իտալիայի Վերոնա Քաղաքում:
 
(010) 539833
Էլ- փոստ: [email protected]
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 539 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար