Համաժողով՝ «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը. իրականություն և հեռանկարներ» խորագրով

22-11-2016 10:15   | Հայաստան  |  Իրադարձություն
Տեղեկացնում ենք ձեզ, որ նոյեմբերի 22-ին Երևանում՝ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում, ժամը 10:30-ին կմեկնարկի «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը. իրականություն և հեռանկարներ» խորագիրը կրող «Անտիկոնտրաֆակտ 2016» IV-րդ միջազգային երկօրյա համաժողովը։
 
Համաժողովի պաշտոնական բացմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը,  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ, տնտեսական ու ֆինանսական քաղաքականության նախարար Թիմուր Սուլեյմենովը, «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի նախագահ Ասլամբեկ Ասլախանովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի այլ անդամներ, պաշտոնյաներ ԵԱՏՄ անդամ երկրներից։
 
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան Վաչե Գաբրիելյանը և Դենիս Մանտուրովը։
 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը կստորագրեն Համատեղ հայտարարություն արդյունաբերական ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդեցության ոլորտում համատեղ գործողությունների և այս ուղղությամբ ինտեգրացիոն փոխգործակցության խորացման վերաբերյալ։
 
Հրավիրում ենք ձեզ նոյեմբերի 22-ին ժամը 10:15-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահ` մասնակցելու միջոցառման պաշտոնական բացման արարողությանը և լուսաբանելու այն:
 
Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ` http://forum-antikontrafakt.ru/programma-foruma/ հղումով:
 
 
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից