Պրեմիերա՝ Ջ. Ռոսսինիի «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման

13-12-2016 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
 Դեկտեմբերի 13-ին, ժամը՝ 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջ. Ռոսսինիի հանրահայտ «Մոխրոտիկը» օպերայի համերգային կատարման հայաստանյան պրեմիերան: 
Լիբրետոյի հեղինակ Յա. Ֆերրերտտի՝ ըստ Շ. Պերրոյի համանուն հեքիաթի:
Դերերում՝ 
Անջելիան՝ Գոհար Ազիզյան
Դոն Ռամիրո՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ. արտիստ/
Դոն Մանիֆիկո՝ Կիմ Սարգսյան
Դանդինի՝ Աշոտ Ղանթարջյան
Կլորինդա՝ Նունե Գրիգորյան
Տիզբե՝ Արևիկ Գյուլբուդաղյան
Ալիդորո՝ Հայկ Տիգրանյան
Ներկայացման դիրիժոր՝ Զավեն Վարդանյան
Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան
Կոնցերտմայստեր՝ Լյուդմիլա Խորոզյան
Մասնակցությամբ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի
Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստ. արտիստ Կոնստանտին Օրբելյանը:
       «Մոխրոտիկը» Ջ. Ռոսսինիի լվագույն ստեղծագործություններից է: Հեղինակն անգամ հեքիաթում հումոր է հայտնաբերել: Օպերան գրվել է 24 օրում: Ռոսինիի «Մոխրոտիկը» ներկայացվել է Եվրոպայի լավագույն օպերային թատրոններում և մեծ ճանաչում է բերել հեղինակին: Առաջին ցուցադրությունը եղել է 1817 թվականի հունվարի 25-ին Հռոմում:
 
Նոյյան տապան   -   Համերգ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 662 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար