Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում «Հուշաքարտեզ» խորագրով

22-04-2017 15:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ապրիլի 22-ին, ժամը 15:00-17:00-ն, Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Մեծ եղեռնի 102-րդ տարելիցին նվիրված «Հուշաքարտեզ» խորագրով միջոցառումը, որին կմասնակցեն 1915 թ․ ցեղասպանությունը վերապրածների ժառանգները՝ Հայաստանից և սփյուռքից:
 
Հուշ-ցերեկույթի ընթացքում մասնակիցները կներկայացնեն արհավիրքին դիմակայած իրենց նախնիների պատմությունները: Նրանց զրույցներին զուգահեռ՝ մասնակից երեխաները կգունազարդեն պատմական Հայաստանի քարտեզը:
 
Հուշի ծվեններից ուրվագծված սավան-քարտեզի յուրաքանչյուր պատառիկ կխորհրդանշի մի ընտանիքի (տոհմի) պատմությունն ու անունը:
Այս ստեղծագործությունը կարող է համարվել մեր օրերում ստեղծված յուրահատուկ փաստաղբյուր և ազգային հիշողության պահպանման ինքնատիպ դրսևորում: 
www.facebook.com/events/1468542149833965/
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից