Միջոցառում՝ Հայանիստ համայնքում ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտի կապակցությամբ

22-05-2017 14:00   | Արարատի մարզ  |  Իրադարձություն
Մայիսի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում կնշվի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID/ԱՄՆ ՄԶԳ), «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա»  ընկերության և Հայաստանում ՄԱԶԾ ԳԷՀ-ի Փոքր դրամաշնորհների ծրագրի համատեղ ուժերով իրականացված ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտը:
 
Հայանիստն առաջին գյուղն է, որտեղ համայնքային հողատարածքների ոռոգումն իրականացվում է նոր մեթոդով՝ մոտակա ձկնաբուծարանի հետադարձ ջրերի օգտագործմամբ: Ծրագիրը կառուցել է նոր պոմպակայան ձկնաբուծարանում, տեղադրել ոռոգման խողովակների նոր ցանց և հաշվիչ սարքեր, ինչպես նաև իրականացրել ջրի որակի անալիզ` ոռոգման համար օգտագործվող ջրի որակի անհրաժեշտ ստանդարտների ապահովման համար: Ոռոգման նոր համակարգը թույլ կտա վերսկսել մոտ երկու տասնամյակ լքված 40 հեկտար հողատարածքների մշակումը` բարելավելով համայնքի շուրջ 120 ընտանիքների կենսամակարդակը:
 
Միջոցառման մասնակիցներ`
 
Ռիչարդ Միլս, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան
 
Դեբորա Գրիզեր, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն
 
Դմիտրի Մարիասին, ՄԱԶԾ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ
 
Քրիստոֆ Սփեք, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն
 
Արամայիս Գրիգորյան, Արարատի մարզպետ
 
Հրավիրվածների թվում են Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և փոխնախարար Սիմոն Պապյանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և փոխնախարարներ Արմեն Հարությունյանը և Աշոտ Հարությունյանը,  Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների այլ ներկայացուցիչներ:  
 
Միջոցառում՝  Հայանիստ համայնքում ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ավարտին նվիրված միջոցառում 
 
Վայրը՝              Հայանիստ, Արարատի մարզ   
 
Երբ`                    Երկուշաբթի, ս.թ. մայիսի 22-ին, ժ.14:00-15:30: Lրագրողները հնարավորություն կունենան ուղղել իրենց հարցերը պաշտոնական մասից հետո` ժ.15:05-15:30-ը:
 
Տեղափոխում՝    ԶԼՄ ներկայացուցիչների տեղափոխումը հետադարձով կիրականացվի կազմակերպիչների կողմից: Հանդիպման վայրը՝ Ցիտադել բիզնես կենտրոնի առաջին հարկի նախասրահ, ժ.13:00-13:10: Վերադարձն ակնկալվում է ժ.16:15-ին:
 
Խնդրում ենք հաստատել մասնակցությունը հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 514-313, 514- 314, 514-315; (095) 347-743; (091) 49-85-65 մինչև ուրբաթ, մայիսի 19, ժ.18:00-ը:
 
 
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից