«Առաջին Տաթևիկ» խորագրով համերգ-ներկայացումը՝ նվիրված Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին

20-05-2017 19:00   | Հայաստան  |  Համերգ

Մայիսի 20-ին՝ ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա ճանաչված օպերային երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Տաթևիկ Սազանդարյանի 100-ամյակին նվիրված «Առաջին Տաթևիկ» խորագիրը կրող համերգ-ներկայացումը: Միջոցառմանը ելույթ կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Մասնակիցներ` Գևորգ Հակոբյան, Հասմիկ Հացագործյան, Նունե Բադալյան, Պերճ Քարազյան, Քրիստինե Սահակյան, Սարգիս Աղամալյան, Նարինե Անանիկյան, Սոֆյա Թումանյան, Աննա Այվազյան, Հովհաննես Կարապետյան, «Հովեր» պետական կամերային երգչախումբ։

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից