Ուսանողական համաժողով՝ «Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» խորագրով

20-05-2017 19:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մայիսի 20-ից 24-ը Երևանում տեղի կունենա «Ֆինանսական նորարարություն ազգային զարգացման համար» խորագիրը կրող երկրորդ համահայկական ուսանողական համաժողովը` Հայաստանում Եվրոպական երիտասարդական պառլամենտի և ՀՀ կենտրոնական բանկի համագործակցությամբ` «Իմ ֆինանսների ամիս» ծրագրի ներքո: Համաժողովին կմասնակցեն Երևանի և մարզերի բուհերից շուրջ 100 երիտասարդներ:
 
Միջոցառման բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 19։00-ին, Double Tree by Hilton Hotel Yerevan City Centre-ում՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2 հասցեով։
 
Համաժողովի հինգ օրերի ընթացքում մասնակիցները, ընդգրկված լինելով տասներկու հանձնաժողովներում, կքննարկեն Հայաստանում առկա ֆինանսական խնդիրներն ու նորարարական լուծումներ կառաջարկեն դրանց: Խնդիրների շուրջ երիտասարդների մշակած լուծումների համալիր փաթեթները կհանձնվեն ՀՀ Կենտրոնական Բանկին, ինչպես նաև կներկայացվեն ԵԵՊ միջազգային գրասենյակին:
 
Միջոցառման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած պատվիրակները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը Բռնոյում և Թբիլիսիում կայանալիք միջազգային սեսիաներում:
Հավելյալ տեղեկությունների և հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել համաժողովի
գլխավոր կազմակերպիչ Թալին Սազդասարյանի հետ (հեռ.՝ +374 93 33 97 11), էլ. հասցե՝find@eyparmenia.org: 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից