«Նոյյան Տապան». Հյուրերն են «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության անդամները

22-05-2017 13:00   | Հայաստան  |  Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Մայիսի 22-ին ժամը 13.00-ին  «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս՝ «Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին ընդառաջ» նախաձեռնության անդամների մասնակցությամբ։ 
 
Թեման՝ «Մայիսյան հեռոսամարտեր, Հայաստանի առաջին հանրապետության հռչակում,  պատմական դասեր, զուգահեռներ Արցախյան ազատամարտի, անցյալի ու ներկայիս զինվորի. մարտական գործողությունների և ձեռք բերած հաղթանակների միջև։   2017թվականին նախաձեռնության կողմից իրականացվելիք տոնական միջոցառումները  և 2018-ին հերոսամարտերի 100-ամյակը նշելու նախապատրաստական աշխատանքներն ու ծրագիրը»։   
 
Բանախոսներն են՝
 
Տիգրան Մարտիրասյան ծրագրավորող 
Կարո Խաչատրյան ծրագրավորող
Դավիթ Ստեփանյան ճարտարապետ 
 
Բանախոսները կներկայացնեն նաև նախաձեռնության ստեղծման նպատակը և  գործունեությունը, տարբեր առաջարկներով վարչապետին հղվելիք դիմում-նամակը։ 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից