«Sputnik Արմենիա». Մոսկվայում տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովն ու նոր զարգացումներ Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության շուրջ

22-05-2017 12:00   | Հայաստան  |  Ասուլիս
Մայիսի 22–ին, ժամը 12։00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Մոսկվայում տեղի ունեցած Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողովն ու նոր զարգացումներ Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության շուրջ» թեմայով։
 
Մայիսի 16-18-ը Մոսկվայում տեղի ունեցած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն Հոգևոր Խորհրդի վերջին ժողովին Կ. Պոլսում առկա իրավիճակից դուրս գալու առաջարկներ են ներկայացվել և որոշումներ կայացվել։ Դրանց գործադրումից է կախված պոլսահայ համայնքի բնականոն կյանք վերադառնալու և խաղաղ պայմաններում 85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպելու հնարավորությունները։ Ի՞նչպիսին է իրավիճակը այժմ Կ. Պոլսում և ի՞նչպիսի զարգացումներ են սպասվում մոտակա օրերին։ Ի՞նչ Է պատրաստվում անել պոլսահայ համայնքը և ի՞նչպիսին է Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումն ու կեցվածքն այս ամենի հանդեպ։ Այս և հարակից այլ հարցերին են անդրադառնալու ասուլիսի բանախոսները։
 
Ասուլիսի բանախոսներն են՝ Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը և պատմաբան Գևորգ Յազիճյանը։
 
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։ Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։ «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից