Երեխաների պաշտպանության միջազգային օրը կնշվի Պետական կամերային երաժշտական թատրոնում

01-06-2017 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 
Հու
նիսի 1-ին` Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ժամը 13:00-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր մուտքի մոտ տեղի կունենա թատերականացված տոնական հանդիսություն: 
 
Թատրոնի արտիստները կներկայացնեն հատվածներ խաղացանկային տարբեր մանկական ներկայացումներից` ապահովելով օրվա խորհրդին
համահունչ բարձր տրամադրություն:
Նույն օրը, ժամը 12:00-ին և 14:00-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի բեմում  կներկայացվի Ա. Չուբարովայի «Խաղալիքների մոլորակը» մանկական երաժշտական ներկայացումը /տոմսերը վաճառվում են թատրոնի տոմսարկղում, հասցեն` Պռոշյան1, փակուղի 1, Մետրոյի «Բաղրամյան» կայարանի հարևանությամբ, հեռ.` 010 588813, 096 588813/: 
Ինտերակտիվ ու բազմաթիվ արկածներով հարուստ ներկայացումը թատրոնի այս տարվա պրեմիրաներից է և արդեն արժանացել է մեծաթիվ հանդիսականների բարձր գնահատականին:
Պետական կամերային երաժշտական թատրոնն այդ օրվա բոլոր հանդիսականների համար անակընկալներ է նախապատրաստել: 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 819 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար