Կանցկացվի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբար միջոցառումը

19-08-2017 11:00   | Տավուշի մարզ  |  Մշակույթ
       ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միությունը` ս. թ. օգոստոսի 15-26-ը, Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կանցկացնի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների երաժշտական ճամբար: Ծրագրի ընթացքում ճամբարականներին կայցելեն հայտնի կինոգործիչներ, դիրիժորներ,  դերասաններ, երաժիշտներ: Միջոցառումն անցկացվում է հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում:
 
        Ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը օգոստոսի 19-ին՝ ժամը 11:00-ին, Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը կհանդիպի հայ և վրացի երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների հետ:
 
           Սիրով հրավիրում ենք լուսաբանելու նախարարի և ճամբարականների հանդիպումը.
          Օգոստոսի 19-ին, ժամը 09:30-ին, ՀՀ մշակույթի նախարարության մոտից /հասցե՝  Վազգեն Սարգսյան 3, Կառավարության շենք 2/ փոխադրամիջոցները կշարժվեն դեպի Դիլիջան: 
         Ձեր մասնակցությունը հաստատելու համար, մինչև օգոստոսի 17-ը զանգահարեք նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին հետևյալ հեռախոսահամարով՝ 011-56-45-46: 
 
          
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից