Sputnik Արմենիա. Խորովածի միջազգային փառատոնը և Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները

18-08-2017 11:00   | Հայաստան  |  Ասուլիս
գոստոսի 18-ին, ժամը 11։00–ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Խորովածի միջազգային փառատոնը և Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարները» թեմայով։
 
Այս տարի փառատոնի ընթացքում Ֆրանսիայից ժամանած մասնագետների կողմից իրականացվելու են պրոֆեսիոնալ նկարահանումներ, որի արդյունքում ֆիլմ է պատրաստվելու։
 
Հյուրերը կներկայացնեն այս տարվա փառատոնի ծրագրի մանրամասներն ու կխոսեն Հայաստանում գաստրոնոմիական զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին։
 
Ասուլիսի բանախոսներն են`
 
ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը,
 
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:
 
 
 
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար` Հասմիկ Սերգեյի Սահակյան։
 
Հեռ.` +374 (10) 600-131, բջջ.` +374 (94) 18-3377։
 
Հասցե` «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից