«Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» հայ-իրանական համաժողով

20-09-2017 11:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11:00-ին,  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում (հասցե` Մ.Մկրտչյան 5, նիստերի դահլիճ) տեղի կունենա ասուլիս` նվիրված «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» հայ-իրանական համաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 22-23-ը Երևանում:  
 
Ասուլիսի բանախոսներն են`
 
Էմիլ Տարասյանը - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
 
Էդուարդ Ղազարյանը - Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
 
Արամ Սահարյանը - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ, պրոֆեսոր
 
 Պիեր Պրիեվիչ  -  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) տեխնիկական խորհրդատու  
 
 
Լրացուցիչ տեղեկատվություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, 2017թ. սեպտեմբերի 22-23-ը Երևանում կանցկացվի նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով: Համաժողովը կազմակերպվում է Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը» (“Support to SME Development in Armenia” (SMEDA) ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ:
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից