Հայաստանում ֆրանսիական համալսարանում կբացվի նոր՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետ

17-10-2017 14:30   | Հայաստան  |  Ասուլիս
2018թ.-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում կբացվի նոր՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետ:
 
Հոկտեմբերի 17-ին  ժամը 14:30-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) տեղի կունենա մամլո ասուլիս համալսարանի ռեկտոր դոկտոր, պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստի մասնակցությամբ՝ նվիրված նոր ֆակուլտետի բացմանը:
 
Այս ֆակուլտետի գծով համալսարանի ակադեմիական գործընկերն է Պոլ Սաբատիե Թուլուզ 3 համալսարանը: ՀՖՀՀ-ն ուսումնական և գիտական նպատակներով համագործակցելու է նաև Թուլուզի ինֆորմատիկայի հետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկա և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի հետ:
 
 
Ռուզաննա Փայտյան
Հասարակայնության հետ կապերի պատասխանատու
Հեռ.՝ 091 78 30 52
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից