Համերգ-հանդիպում կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ

25-10-2017 19:00   | Հայաստան  |  Համերգ
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա համերգ-հանդիպում կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Շաքարյանի հետ:
 
Միջոցառմանը կհնչեն կոմպոզիտորի հեղինակային, ինչպես նաև ջազային ստեղծագործություններ 
ու հայկական ժողովրդական երգերի մշակումներ:
 
Երեկոյի ընթացքում կներկայացվի նաև ԵԹԿՊԻ դոցենտ Գայանե Առաքելյանի արվեստանոցում նկարահանված
«Հայրենասեր երաժիշտ Ստեփան Շաքարյան» Շուսաննա Թովմասյանի /սցենարի հեղինակ և ռեժիսոր տեսաֆիլմը
(տևողությունը՝ 32 րոպե)
Օպերատորներ՝ Ա. Սարգսյան, Գ. Ծատուրյան, Ե. Պետրոսյան
Մոնտաժման ռեժիսոր՝ Գուրգեն Ջանիբեկյան
 
Ստեփան Շաքարյանն ավելի քան ջազային 100 կոմպոզիցիաների հեղինակ է, որոնք ներգրավված են հայկական տարբեր ջազային կոլեկտիվների նվագացանկերում։
Նրա ստեղծագործությունները կատարում են Հայաստանի պետական ջազային, Հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և ջազային նվագախմբերն ու մի շարք այլ խմբեր։
Կոմպոզիտորի սիմֆոնիաները և կոնցերտները կատարել են հայ և այլազգի բազմաթիվ կատարողներ։
 
Մուտքն ազատ է :
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից