Համերգ՝ նվիրված Հայաստանի՝ Միացյալ Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու 25-ամյակին

20-10-2017 19:00   | Հայաստան  |  Համերգ
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը վաղը՝ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 19-00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում  Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ներկայացնում է համերգ՝ նվիրված Հայաստանի՝ Միացյալ Ազգերի Կազմակերպությանն անդամակցելու 25-ամյակին: Գյոթեի ինստիտուտի կողմից հովանավորվող մենակատարներն են գերմանացի հայտնի ալտահար Հարթմութ Ռոդեն և ջութակահարուհի Կլարա-Ջումի Կանը:
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից