«Հոդված 3».Քննարկում՝ նվիրված զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությունների խնդրին

20-10-2017 11:00   | Հայաստան  |  Քննարկում
Հոկտեմբերի 20-ին ժամը 11:00-ին «Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա) տեղի կունենա քննարկում՝ նվիրված զինծառայության մասին նոր օրենսդրական կարգավորումներով ակադեմիական տարկետման տրամադրման կարգի փոփոխությունների խնդրին:
 
Այս առնչությամբ մի խումբ ուսանողներ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անունից բաց նամակ են հղել ԿԳՆ և ՊՆ նախարարիներին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը։
 
 
 
Բանախոսներն են՝
 
Արարատ Միրզոյան, ԱԺ պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ելք խմբակցությունից
 
Արեն Մանուկյան, Հանուն գիտության զարգացման 2004 թվականի նախաձեռնության անդամ
 
Սարգիս Բալդարյան, Հանուն գիտության զարգացման 2017 թվականի նախաձեռնության անդամ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրանտ
 
Կրթության ոլորտի փորձագետ- ճշտվում է
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից