«Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցի մեկնարկը

23-10-2017 09:30   | Հայաստան  |  Իրադարձություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության  «Նորամուծության և  ձեռներեցության ազգային կենտրոնը», «Երիտասարդ նորարարների և գիտնականների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և «Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը»  համատեղ ջանքերով կազմակերպում են  «Նորարարությունների կառավարում» III միջազգային երիտասարդական գիտական դպրոցը, որը կկայանա ք. Ծաղկաձորում սույն թվականի հոկտեմբերի 23-ից 26-ը:
 
Դպրոցին մասնակցում են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ, ուսանողներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ, սկսնակ ձեռներեցներ և նորարարներ Հայաստանից, ԱՊՀ և Արևելյան գործընկերության այլ երկրներից:
    Դպրոցի նպատակն է ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցներին ծանոթացնել գիտաինովացիոն նախագծերն առևտրայնացնելու արդյունավետ մեխանիզմներին, գաղափարից  մինչև շուկա հասնելու գործընթացին և առանձնահատկություններին, ինչպես նաև տալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ մտավոր սեփականության օբյեկտների պահպանության և կառավարման բնագավառներում:
Միջոցառման շրջանակներում նախատեսվում են սեմինարներ, դասախոսություններ, վարպետության դասեր ինովացիոն մենեջմենթի և նախագծերի կառավարման ոլորտի հայ և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների կողմից:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի կողմից հովանավորվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
 
Դպրոցի մեկնարկը կտրվի ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 9:30 Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում, որտեղ բացման խոսքով հանդես կգան  «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» տնօրեն Գ. Վարդանյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանը, «Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի» տնօրեն Ս.Ռիբինսկին, ինչպես նաև ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոնի տնօրեն և Միջուկային հետազոտությունների միասնական ինստիտուտի ինովացիոն զարգացման գծով տնօրենի խորհրդական Ա. Ռուզաևը:
Այսպիսով, 2015թ.-ից ի վեր արդեն 3-րդ տարին անընդմեջ իրականացվող «Նորարարությունների կառավարում»  միջազգային երիտասարդական գիտական դպրոցով կազդարարվի «Նորարարի դպրոց» երկարաժամկետ ծրագրի մեկնարկը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն սեմինարներ, աշխատաժողովներ և եռամսյա դասընթաց, որոնք նպատակ ունեն խրախուսելու երիտասարդների ներգրավումը նորարարական ձեռնարկատիրական գործունեության ոլորտում, զարգացնելու նրանց բիզնես հմտությունները, աջակցելու նորարարական բիզնես գաղափարների առևտրայնացմանը, և բավարարելու տնտեսության առանձին ճյուղերում առկա ինովացիոն նախագծերի կառավարման ոլորտում մասնագիտացած կադրերի նկատմամբ պահանջարկը:
Բացման արարողության ավարտից հետո աշխատանքային խմբերը  կմեկնեն ք. Ծաղկաձոր  դպրոցի ծրագրով նախատեսված աշխատանքներին  մասնակցելու  նպատակով:
 
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու և լուսաբանելու միջոցառման բացման արարողությունը:
Շնորհակալություն համագործակցության համար:
 
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 9:30-ին «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի պող. 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ):
 
Մանրամասների համար` innov.youth.school@gmail.com, hեռ.` +374 11 236554, վեբ կայք` https://innovmanage2017.wixsite.com/youthschool/
Լրացուցիչ տեղեկությունների համար  դիմել Հասարակայնության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժին. հեռ,  +374 77 235007; +374 11 238747,  էլ. փոստ` adasarg@innovcentre.am
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից