«Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի այս ամսվա ընտանեկան հանդիպումը

09-12-2017 14:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սիրով տեղեկացնում ենք, որ «Երաժշտական զբոսանքներ» կրթական ծրագրի այս ամսվա ընտանեկան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին ժամը 14:00-ին կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում:
 
Երաժշտական զբոսանքները մեզ  տանում են տարբեր  ճանապարհներով: Մենք բարոկկոյի ժամանակաշրջանում ենք և մեր հաջորդ կանգառը ՕՊԵՐԱ-ն է. այս ժանրի մտահղացումը, ծագումը, հովանավորները և սիրահարները:
 
Սիրով հրավիրում ենք 8-11 տարեկան երեխաներ ունեցող բոլոր ընտանիքներին:
 
Ծնողի մասնակցությունը ծրագրին պարտադիր է:
 
Մասնակցությունն անվճար է, նախնական պարտադիր գրանցմամբ:
 
Գրանցումների կամ լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 54 19 32/34:
 
Ծրագրի հովանավորն է Beeline Ընկերությունը:
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից