«Հարկային ոլորտի և բիզնեսի զարգացմանն աջակցող» թեմայով սեմինար-խորհրդակցություն

09-12-2017 11:00   | Կոտայքի մարզ  |  Իրադարձություն
Դեկտեմբերի 09-ին, ժամը 11:00 -ին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրում ՀՀ Պետեկամուտների կոմիտեն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը համատեղ կազմակերպում են   «Հարկային ոլորտի և բիզնեսի զարգացմանն աջակցող» թեմայով սեմինար-խորհրդակցություն։
 
Սեմինարի  ընթացքում  մասնակիցները կծանոթանան 2018 թվականի  ՀՀ հարկային օրենսգրքի  նոր փոփոխություններին, կքննարկվեն հարցեր հարկային օրենսդրության փոփոխությունների, բիզնեսի զարգացման և վարկավորման խնդիրների, սոցիալական ապահովության վճարների և նրանց  ազդեցությունը  բիզնեսի զարգացման վրա և այլն:
Սեմինարը կզեկուցեն համապատասխան ոլորտի պետական մարմնի հրավիրված մասագետները`
 
Վախթանգ Միրումյան
Արման Պողոսյան
Արթուր Մանուկյան
Արթուր Վարդանյան
Արմինե Առաքելյան
Ասանեթ Ալոյան
Մարիամ Մանուկյան
 
Սեմինարին մասնակցելու են բանկեր, ֆինանսավարկային կազմակերպություններ, խոշոր հարկատուներ, ուսումնական հաստատություններ և այլ կազմակերպություններ: 
 
Գրանցվելու համար կարող եք զանգահարել նշված հեռախոսահամարներով`  
 +374 93 888 254,  +374 96 444 334 :
 
Մեկնումը Ծաղկաձոր դեկտեմբերի 9, ժամը 08:50։ 
 
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից