«Տեսակետ». Հյուրերն են բնապահպան, «Հայոց Ամանորն Արդվիում» նախաձեռնության հեղինակ Կարինե Փանոսյանը և հանքի գործարկման դեմ պայքարող նախաձեռնող խմբի անդամներ Արմեն Վահրամյանը Սուրեն Կիրակոսյանը

08-12-2017 13:00   | Հայաստան  |  Ասուլիս
Դեկտեմբերի 8-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են բնապահպան, «Հայոց Ամանորն Արդվիում» նախաձեռնության հեղինակ Կարինե Փանոսյանը և հանքի գործարկման դեմ պայքարող նախաձեռնող խմբի անդամներ Արմեն Վահրամյանը (ՀՀ վաստակավոր նկարիչ) և Սուրեն Կիրակոսյանը (արդվեցի):
 
Թեման` «Լոռվա մարզի Արդվի գյուղում կնշվի հայկական ավանդական Նոր տարի` ծիսական ողջ համալիրով: Տոնի վերականգնումը` Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային ծրագրի վրա պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու փորձ: Ինչու են արդվեցիները դեմ հանքի գործարկմանը, և ինչ է նրանց սպասվում Ամանորին Արդվիում»: Ասուլիսի ժամանակ կլինի Ամանորի տարեհացի համտես, ինչպես նաև փոքրիկ հյուրասիրություն` տոնական սեղանի շուրջ: 
 
«Տեսակետ» մամուլի ակումբի հասցեն է` Արշակունյաց 2, Մամուլի շենք, 13-րդ հարկ
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից