ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքային շրջայցերը

09-12-2017 10:00   | Հայաստան  |  Այցելություն
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրավիրում է մասնակցելու ս.թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք աշխատանքային շրջայցի ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքներում տեղակայված նորացված և բարեկարգված բակերում, որոնք նախատեսված են մարզումների և ակտիվ ժամանցի համար:
 
2017 թ.-ի օգոստոսին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել առողջ ապրելակերպին և սպորտի մասսայականացմանը նպաստող «Բակային սպորտի զարգացման» հայեցակարգը, որի իրականացման հիմնական գործողությունները մեկնարկում են 2018 թ.-ին։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ արդեն այսօր ՀՀ տարբեր մարզերի գյուղական և քաղաքային համայնքներում բարեկարգվել է շուրջ հիսուն բակ՝ համալրվելով ինչպես մանուկների, այնպես էլ մեծահասակների ամենօրյա ժամանցի և մարզումների համար նախատեսված պարզագույն մարզասարքերով:
 
Կատարված աշխատանքներին ծանոթանալու նպատակով շրջայցին կմասնակցեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՀՀ վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը:  
 
Շրջայցի նախնական ժամանակացույցը.
 
10:00  Մեկնում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքի մոտից (ք. Երևան, Աբովյան 9)
 
11:00 Շրջայց ք. Աբովյանում
 
14:00  Շրջայց ք. Սևանում
 
15:00  Ճաշ
 
16:00  Վերադարձ Երևան:
 
Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժ. 15:00-ն ուղարկել պատասխան նամակ մասնակիցների անուններով կամ զանգահարել (011) 54-69-33 հեռախոսահամարով։
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից