«Մեդիա կենտրոն».Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերությունների՞ն, թե՞ բիզնես շահեր

23-01-2018 12:30   | Հայաստան  |  Քննարկում
Հունվարի 23-ին, 12:30-ին «Մեդիա կենտրոնում»  (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում «Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին. հարված հայ-ռուսական հարաբերությունների՞ն, թե՞ բիզնես շահեր» թեմայով:
 
Հունվարի 19-ին Ռուսաստանը զենքի հերթական խմբաքանակն է ուղարկել Ադրբեջան: Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը. «Ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկան ու զինամթերքները հասել են Բաքվի նավահանգիստ և կտրամադրվեն ղարաբաղյան հակամարտության գոտում գտնվող զնիվորականներին»:
 
Ռուսաստանի կողմից իր ռազմավարական դաշնակից Հայաստանի հետ պատերազմող Ադրբեջանին հերթական անգամ զենք-զինամթերք տրամադրելու փաստը ևս մեկ անգամ քննադատության ալիք է բարձրացրել Ռուսաստանի հասցեին: 
 
Քննարկման բանախոսներն են՝
 
Արման Նավասարդյան, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
 
Ստեփան Գիգորյան, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար
 
Թևան Պողոսյան, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի  նախագահ
 
 
-- 
Հասցե՝ Սարյան 30, 2-րդ հարկ
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից