«ԵՐԵՎԱՆ՝ ԻՂՁԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ցուցահանդես` Երևանի ԳՅՈԹԵ ԿԵՆՏՐՈՆ-ում

25-01-2018 18:00   | Հայաստան  |  Ցուցահանդես

Երևանի ԳՅՈԹԵ ԿԵՆՏՐՈՆ-ի բացման կապակցությամբ, կենտրոնում ընթանում է «ԵՐԵՎԱՆ՝ ԻՂՁԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ» ցուցահանդեսը։ Այն «Տեղային արդիություններ» (Local Modernities) խորագրի ներքո տարածաշրջանային նախագծի մի մասն է, որն անդրադառնում է հետխորհրդային քաղաքների ճարտարապետությանը։ Ցուցահանդեսը Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում Հայաստանի ազգային տաղավարի ադապտացված տարբերակն է։ Ցուցահանդեսի համադրող Ռուբեն Արևշատյանը հունվար 25-ին՝ ժամը 18։00-ին  Գյոթե կենտրոնում կիրականացնի շրջայց կուրատորի ուղեկցությամբ։ Մուտքն ազատ է։

Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից