Հենրիկ Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսը

14-02-2018 14:00   | Հայաստան  |  Շնորհանդես
Փետրվարի 14-ին՝ 14:00-ին, Ժողովրդական արվեստի կենտրոնում տեղի կունենա Հենրիկ Հովհաննիսյանի «Սուրեն Քոչարյանի գրական բեմը» գրքի շնորհանդեսը:
 
 
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Հովհաննիսյանի մենագրությունը նվիրված է բեմական խոսքի մեծ վարպետ Սուրեն Քոչարյանի կյանքին ու ստեղծագործությանը: 20-րդ դարի ասմունքի ժանրի մեծագույն վարպետը ներկայացված է իր հայալեզու և ռուսալեզու կատարումներով, կենսագրության հիշարժան փաստերով:
Էսսեն ուսանելի է այսօրվա այն սերնդի շրջանակներին, ովքեր ընտրել են բեմական ուղին:
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից