«Նոյյան Տապան». Ասուլիս՝ Ամուսնության գործակալությունների միջազգային օրվա կապակցությամբ

12-02-2018 13:00   | Հայաստան  |  Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Փետրվարի 12-ին ժամը 13.00-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ասուլիս՝ Ամուսնության գործակալությունների միջազգային օրվա կապակցությամբ։  
 
Թեման՝ «Ամուսնության գործակալությունները Հայաստանում, դրանց գոյության ահրաժեշտությունը, մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը, մասնագետների ընտրությունը, աշխատանքի կազմակերպման գործընթացը, տվյալների հավաքագրման մեխանիզմները, ազգային մտածողության և հոգեբանության  համադրումը  ամուսնության ոչ ավանդական ձևաչափում, գործակալությունների առկայությունը որպես ընտանիքի ձևավորման հնարավորություն թե՞ բիզնես, հանրային կարծիքը և առկա խնդիրները»։ 
 
 
Բանախոսներն են՝
 
Նարե Մարտոյան - Ամուսնության և ընտանիքի «Հանդիպում» հոգեբանական կենտրոնի տնօրեն 
 
Աննա Բադալյան - հոգեբան
 
Ահարոն Ադիբեկյան - սոցիոլոգ, «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար
 
 
Հավելյալ տեղեկությունների համար դիմել 060-35-11-24 կամ 093-669-339 հեռախոսահամարներով՝ Մարի Պետրոսյանին։
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից