Brain Awareness Week միջոցառումը Երևանի Պետական Բժշկական համալսարանում

12-03-2018 15:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Մարտի 12-ին, ժամը 15:00 Երևանի Պետական Բժշկական համալսարանում սկսվում է ամբողջ աշխարհում մեկնարկող, միջազգային Brain Awareness Week (Ուղեղի իրազեկման շաբաթ) արշավը:
 
Մեկ շաբաթ տևող այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են հարյուրից ավելի երկրներում։ Նպատակը՝ հասարակության լայն շրջանակներում մարդու ամենազարմանահրաշ օրգանի` ուղեղի մասին իրազեկումը բարձրացնելն է:
 
76 մասնակից-կառույցների միջից ԵՊԲՀ Ուսանողական գիտական ընկերությունը "Federation of European Neuroscience Societies"-ի (FENS) կողմից ստացել է միջոցառումն անցկացնելու իրավունքը, և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է այն` հանուն հասարակության տեղեկացվածության` ուղեղի և ուղեղային կաթվածների մասին: Միջոցառման կազմակերպմանը մասնկացում են ոչ միայն հայաստանցի, այլ նաև բժշկական համալսարանի արտասահմանցի բժիշկ-ուսանողները` իրենց ուրույն դերը ունենալով այս արշավի մեջ:
 
Շաբաթվա ընթացքում ուսանողները այցելելու են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի դպրոցներ, որպեսզի աշակերտներին իրազեկեն ուղեղի և ուղեղային կաթվածների մասին, սովորեցնեն ճանաչել դրանք և ցույց տալ համապատասխան առաջին բուժօգնություն, ուսանողները լսելու են դասախոսություններ Հայաստանի և արտերկրի առաջատար գիտնականների կողմից, իսկ շաբաթվա վերջում կազմակերպվելու է կինոդիտում` նոր ձեռք բերված գիտելիքները ամփոփելու և ամրապնդելու համար:
 
Ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ`
 
http://www.dana.org/BAW/
http://www.fens.org/Outreach/FENS-Brain-Awareness-Week/
http://www.fens.org/
 
 Հարցերի դեպքում կարող եք կապնվել`
 
Սոսե Բերբերյան
Էլեկտրոնային հասցե - [email protected]
Հեռախոսահամար - +374 55 424337
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից