Հայաստանում կանցկացվի առաջին Armenian Blockchein Forum միջազգային համաժողովը ՏՏ մասնագետների մասնակցությամբ

22-04-2018 09:00   | Հայաստան  |  Քննարկում

Ապրիլի 22-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում (Հալաբյան 16) տեղի կունենա Հայաստանում առաջին Հայկական Բլոքչեյն միջազգային համաժողովը (Armenian Blockchein Forum), որին կմասնակցեն բլոկչեյն տեխնոլոգիայի ոլորտի փորձագետներ աշխարհի 20 երկրներից: 

Հայկական Բլոկչեյն Համաժողովն առաջատար ընկերությունների, մասնագետների և գործարարների պրակտիկ գիտելիքների միավորման տեղեկատվական-կրթական էկոհամակարգ է, որի նպատակն է տեխնոլոգիական ընկերությունների համար զարգացման բարենպաստ պայմանների ստեղծումը:

Հայկական Բլոկչեյն Համաժողովը բաղկացած է 3 բաժիններից, որոնցում տեղի կունենան քննարկումներ՝ նվիրված բլոկչեյնի բնագավառի ապագային, ազդեցությանն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների, կրիպտոարժույթներում ներդրումների և ICO-նախագծերի  վրա: 
 
Համաժողովի շրջանակում տեղի կունենան 12 կրթական դասընթացներ՝ մաստեր կլասեր ուսանողների և գործարարների համար, ովքեր նոր են սկսում հետաքրքրվել բլոկչեյն տեխնոլոգիաներով: 
 
Համաժողովի շրջանակներում առաջին անգամ Երևանում կանցկացվի Roadshow ICO ընկերությունների համար, որին արդեն իրենց մասնակցությունը հաստատել են ավելի քան 30 ներդրումային ֆոնդեր աշխարհի 20 երկրներից՝ Հայաստան, ԱՄՆ, Իռլանդիա, Չինաստան, Շվեյցարիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Կանադա, Հոնգկոնգ և այլն: Համաժողովին մասնակցող ֆոնդերի գումարային կապիտալը գերազանցում է 10 մլրդ․ ԱՄՆ դոլարը:
 
15 լավագույն սթարթափ-թիմերը, որոնք անցել են խիստ փորձագիտական ընտրություն, կստանան հնարավորություն ներկայացնելու իրենց նախագծերը պրոֆեսիոնալ ներդրողների առջև, որոնց գումարային կապիտալը կազմում է ավելի քան 10 մլրդ. ԱՄՆ դոլար: 
Առավելագույն բիզնես արդյունքն ապահովելու նպատակով՝ Ժյուրիի ընտրությամբ անցած նախագծերի թիմերը ոչ միայն կկարողանան ներկայանալ պիտչ-սեսիայի ընթացքում, այլ նաև կստանան հնարավորություն կազմակերպելու անհատական բանակցություններ ֆոնդերի հետ, ինչպես նաև մասնակցել VIP-հյուրերի և ներդրողների փակ երեկույթին:
 
Համաժողովին իրենց մասնակցությունն արդեն հաստատել են.
 
Dirk Ahlborn (Hyperloop Transportation Technologies Inc., գլխավոր գործադիր տնօրեն)
 
Walter Komarek (Circle.one-ի գլխավոր գործադիր տնօրեն, համահիմնադիր, արհեստավարժ ներդրող, Ավստրիա),
 
Bryant Nielson (The Blockchain Academy Inc., CapitalWave Inc., ՆՅ, ԱՄՆ), 
 
Ben Banerjee (Swiss Impact Investment Association, Զուգ, Շվեյցարիա),
 
Simon Choi (Acme Ardent Consultancy Limited հիմնադիր գործընկեր, Չինաստան),
 
Reinhard Berger (Հրեշտակ-ներդրող, Խորհրդատու Bcharity-ում, ԱՄԷ), 
 
Sergei Sergienko (ChronоBank, Ավստրալիա), 
 
Valentine Preobrajensky (LATOKEN platform-ում համահիմնադիր, Ռուսաստան).
 
Vlad Martynov (Ethereum Center of Competences, Ռուսաստան), 
 
Alexander Shulgin (վիզիոներ, ներդրող Hyperloop-ում, Bitfury-ում, մասնագիտացում նոր մեդիաների, խաղերի և ժամանցային ոլորտում ներդրումներում),
 
Reuben Godfrey (Blockchain Association of Ireland-ի, Ireland's Crypto Coast-ի համահիմնադիր, խորհրդատու VRT.world-ում, Իռլանդիա), 
 
Leon Katsnelson (Serial technologies entrepreneurs, IBM evangelist, Կանադա),
 
Vladimir Smerkis (TokenFund, Ռուսաստան)
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից