«Անմատչելիության թանգարան» աննախադեպ ցուցադրության բացումը

22-06-2018 12:00   | Հայաստան  |  Ցուցահանդես
Հունիսի 22-ին ժ.12։00-ին «Մոսկվա» կինոթատրոնի նախասրահում «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը հրավիրում է լուսաբանելու «Անմատչելիության թանգարան» աննախադեպ ցուցադրության բացումը։ 
 
Թանգարանում ներկայացված նմուշները նորովի ներկայացնում են հաշմանդամություն ունեցող անձանց համար միջավայրի անմատչելիության խնդիրը։ Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ-ում Չեխիայի և Գերմանիայի դեսպանները, միջազգային կազմակերպությունների, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
 
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 055/010 522170 հեռախոսահամարներով։
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից