Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի առաջին նիստը

25-09-2018 09:30   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 25-ին,  ժ․09։30-ին՝ Երևանում,  «ԴԱԲԼԹՐԻ ԲԱՅ ՀԻԼԹՆ ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՍԵՆԹՐ» հյուրանոցի (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք) Միլանո սրահում տեղի է ունենալու  Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի առաջին նիստը:
 
Սիրով  հրավիրում ենք ձեզ սեպտեմբերի 25-ին,  ժ․09։15-ին ներկա գտնվելու միջոցառմանը և լուսաբանելու այն։
 
Տեղեկացնում ենք, որ նիստից առաջ,  ժ․09։20-ին, լրագրողների համար կկազմակերպվի ճեպազրույց համանախագահների հետ։
 
Նիստի լուսաբանումը արարողակարգային է․ լրագրողները հնարավորություն կունենան ներկա գտնվելու միայն նիստի պաշտոնական մասին և լսել ողջույնի խոսքերը։
 
Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե ԱԴԱՄՅԱՆԸ, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս ՍՈՒՐՄԵԼԻՍԸ:
 
Նիստին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր ՍՎԻՏԱԼՍԿԻՆ։
 
 
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից