«ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողով

27-09-2018 11:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Կիլիկիա» սրահում կանցկացվի «ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵՄ ռազմավարական քաղաքականության երկխոսություն» խորագրով աշխատաժողովը, որի միայն առաջին մասը՝ «Երկխոսության քաղաքականության մեկնարկը» ԶԼՄ ներկայացուցիչների համար կլինի բաց, լուսաբանման ենթակա: Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
 
Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն ՀՀ արդարադատության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, ՀՀ արդարադատության ոլորտի բարեփոխումներին առնչվող գնահատողական զեկույցում (Peer review) ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքին վերաբերող հարցերը, ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի վերաբերյալ ՔՀԿ-ների կողմից ներկայացված առաջարկությունները, ինչպես նաև կներկայացվեն արդարադատության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ ԵՄ մոտեցումները: 
 
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից