«Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծառայություններ» խորագրով միջազգային համաժողովը

27-09-2018 10:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 27-ին` ժամը 10:00-ին,  Երևանի «ԴաբլԹրի Բայ Հիլթոն» հյուրանոցում տեղի կունենա  «Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ. թափանցիկ, հաշվետու և քաղաքացիամետ ծառայություններ» խորագրով միջազգային համաժողովը: 
 
Համաժողովին  կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը,  Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնօրեն Օլիվյե Բյուրկին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը,  ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, բարձրաստիճան պատվիրակություններ Վրաստանից, Ուկրաինայից և Սերբիայից:   
 
Համաժողովի նպատակն է ներկայացնել և  քննարկել համայնքապետարանների կողմից վարչական ծառայությունների մատուցման որակի բարելավման ու ստանդարտացման հնարավորությունները, ծառայությունների մշտադիտարկման ու գնահատման գործիքներն ու մեխանիզմները:
 
Համաժողովը կազմակերպվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:     
 
 
 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից