Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում միջազգային գիտաժողով

28-09-2018 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Սեպտեմբերի 28-ին, ժամը 10:00-ին Բեսթ Վեսթերն հյուրանոցի հանդիսությունների սրահում կմեկնարկի Բարձրագույն մանկավարժական կրթության բարեփոխումները ներառականության համատեքստում միջազգային գիտաժողովը, որը կազմակեպել են ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը (ՀՊՄՀ) և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:
 
Գիտաժողովը կազդարարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ձեռնարկված ՀՊՄՀ-Մինեսոտայի համալսարանի (ԱՄՆ) միջև գործընկերության պաշտոնական ավարտը, որի ընթացքում կամփոփվեն իրականացված լայնածավալ աշխատանքի հիմնական արդյունքները և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել ապագա ուսուցիչների համար նախատեսված ՀՊՄՀ կրթական ծրագրերում:
 
Կրթական և երեխայի խնամքի ոլորտների բարեփոխումների
համատեքստում Հայաստանում առկա է այնպիսի մասնագետների և ուսուցիչների կարիք, որոնք համապատասխան կարողություններ ունեն ժամանակին բացահայտելու զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին և ապահովել համապատասխան մասնագիտական միջամտություն: Արձագանքելով ներկա պահանջներին՝ 2016-2018թթ. ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախաձեռնեց ՀՊՄՀ և Մինեսոտայի համալսարանների միջև համագործակցություն, որի նպատակն էր՝ վերանայել ապագա ուսուցիչների կրթական ծրագրերը և տրամադրել աշակերտների կարիքներին համախատասխան ուսումնառություն:
 
Համաժողովին ելույթ կունենան՝
 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար տկն Աֆշան Խանը
ՀՀ կրթության և գիտության նախարար պրն Արայիկ Հարությունյանը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար տկն Մանե Թանդիլյանը
Հայաստանում ԱՄՆ դեսպան պրն Ռիչարդ Միլսը
ՀՊՄՀ ռեկտոր պրն Ռուբեն Միրզախանյանը
 
ուսումնառություն:   Համաժողովին
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 449 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար