Ասուլիս պարենի համաշխարհային օրվան ընդառաջ

19-10-2018 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հոկտեմբերի 19-ին` ժամը 11։00-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում Պարենի համաշխարհային օրվա  առթիվ մամուլի ասուլիսով հանդես կգան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնակատար Գառնիկ Պետրոսյանը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

Բանախոսները կանդրադառնան օրվա խորհրդին, «Զրոյական սով» թեմայի շրջանակում հիմնական մտահոգություններին և Հայաստանի հետ դրա կապին։ Ինչպիսի՞ն կարող է լինել անհատների ներգրավվածությունն այս հարցում, և ինչպիսի՞ ազդեցություն ունի այն հայ ֆերմերների վրա։ Կներկայացվի ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան առաքելությունը։ Բանախոսները կպատասխանեն Հայաստանի համար գյուղատնտեսության և կլիմայի փոփոխության կապի վերաբերյալ հարցերին, նաև կներկայացնեն, թե ինչպես է գյուղատնտեսությունը նպաստում կայուն զարգացման նպատակներին հասնելուն։

 
Նոյյան տապան   -   Ասուլիս
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 287 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար