Միջոցառում նվիրված պարենի համաշխարհային օրվան

19-10-2018 12:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Վաղը՝ հոկտեմբերի 19-ին` ժամը 12:30-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (երրորդ հարկ, փոքր դահլիճ) տեղի կունենա միջոցառում նվիրված Պարենի համաշխարհային օրվան: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներակայացուցիչ Ելենա Միլոշևիչը, Ավստրիական զարգացման գործակալության կողմից իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» ծրագրի ղեկավար Դեյվիդ Մուքենհուբերը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ։
 
 
 
Անդրադարձ կարվի Պարենի համաշխարհային օրվա այս տարվա թեմային,
այն է՝ Զրոյական սով, և կներկայացվեն այս ենթատեքստում Հայաստանում իրականացվող
ծրագրերը:
 
 
 
Միջոցառման ընդհանուր տևողությունը՝ 1.5 ժամ է:
Նոյյան տապան   -   Իրադարձություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 299 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար