Տեղի կունենա «Վերադարձ արմատներին» նախագծի շնորհանդեսի արարողությունը

16-11-2018 19:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես
նոյեմբերի 16-ին, ժամը 19:00-ին Պատանեկության ստեղծագործության կենտրոնում (Բագրատունյաց 5) տեղի կունենա «Վերադարձ արմատներին» նախագծի շնորհանդեսի արարողությունը:
Նախագիծը նպատակ ունի վերադարձնել աշխարհասփյուռ հայությանը մոռացված հայկական ավանդույթները, ներկայացնել Հայաստանի տարբեր տարածաշրջանների ազգային տարազների յուրահատկությունները և սերունդների մեջ ավելի հասանելի դարձնել ազգայինը: Ներկաները հնարավորություն կունենան տեղում ծանոթանալու հայկական խոհանոցի, խաղիկների ու ծեսերի, երգ ու պարի առանձնահատկություններին: Միջոցառմանը հրավիրված են բազմաթիվ հայտնի հյուրեր, պարային համույթներ, հասարակական և մշակութային գործիչներ:
 
Նախագծի հեղինակն է տարազագործ, տիկնիկագործ Վերգինե Ալավերդյանը, համակարգող խմբի անդամներն
են՝ Մանուշակ Ստեփանյանը («Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ), Նարե Արամյանը (Պատանեկության
ստեղծագործության կենտրոնի ղեկավար), Կարինե Փանոսյանը (Պատանեկության ստեղծագործության կենտրոն):
 
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 286 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար