Համաժողով <<Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում>> թեմայով

19-11-2018 09:20   | Հայաստան  |  Իրադարձություն
 
Նոյեմբերի 19-ին, ժամը 09:20 հրավիրում ենք լուսաբանելու «Կոնգրես հյուրանոցում տեղի ունենալիք Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում թեմայով համաժողովը: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը, ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, այլք: 
Համաժողովին կներկայացվեն մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարում նորարարության դերին, միջազգային փորձին վերաբերող մի շարք հարցեր:
Համաժողովն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության և ՄՏՍ Հայաստան ՓԲԸ միջև ստորագրված համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի շրջանակում:
 
 
 
 
      ՀՀ ԱՆ տեղեկատվության և
 հասարակայնության և հետ կապերի վարչություն
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից